Ժամանակակից թվային տնտեսությունում տվյալների կենտրոնները դարձել են տեխնոլոգիական առաջընթացի հիմքը։ Դրանք ապահովում են էլեկտրոնային առևտրի, ամպային համակարգման և բազմաթիվ ոլորտների անընդհատ զարգացումը։
Հայաստանի Հանրապետության ֆինանսական, առողջապահական, ՏՏ և արդյունաբերական ոլորտների թվային փոխակերպման փուլում վստահելի, անվտանգ և ընլայնվող տվյալների կենտրոնների պահանջարկը արագորեն աճում է։ Կազմակեպություններին անհրաժեշտ են լուծումներ, որոնք ոչ միայն կհաղթահարեն առկա մարտահրավերները, ինչպիսիք են տվյալների ծավալի աճը և էներգաարդյունավետությունը, այլ նաև թույլ կտան ժամանակին արձագանքել ապագայի պահանջներին։
Համաշխարհային առաջատարներ Phoenix Contact-ը և Rittal-ը առաջարկում են նորագույն լուծումներ այս պահանջները բավարարելու համար։ Էներգիայի կառավարման հզոր համակարգերից և հովացման էներգաարդյունավետ տեխնոլոգիաներից մինչև սերվերային մոդուլային պահոցներ և մոնիտորինգի առաջադեմ գործիքներ։ Phoenix Contact-ը և Rittal-ը տրամադրում են այն տեխնոլոգիաները և փորձարարական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են թվային ապագային պատրաստ տվյալների կենտրոններ կառուցելու համար։
Phoenix Contact-ի և Rittal-ի հետ համագործակցությունը ռազմավարական քայլ է հայկական այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են կառուցել տվյալների կայուն կենտրոն Հայաստանում և հաջողել համակարգչային դարաշրջանում:
Այս բլոգի նպատակն է աջակցել տվյալների կենտրոնների ոլորտում նոր նախագծերին և օգնել հայկական ընկերություններին գտնել ամենավստահելի տեխնոլոգիական լուծումները շուկայում։
Էլեկտրամատակարարում
Էլեկտրամատակարարում
Հուսալի էներգամատակարարումը տվյալների կենտրոնների կենսական բաղադրիչն է։ Անգամ կարճատև հոսանքազրկումը կարող է հանգեցնել լուրջ պարապուրդի, տվյալների կորստի և ֆինանսական վնասների։ Անխափան էներգամատակարարման համակարգերը (UPS) մեծ նշանակություն ունեն անխոչընդոտ աշխատանքի, հոսանքի տատանումներից պաշտպանության և վթարային իրավիճակներում պահուստային էներգիա տրամադրելու գործում։ Սակայն էներգիայի կառավարումը միայն պահուստային համակարգերով չի սահմանափակվում․ այն ներառում է նաև էներգիայի խելացի բաշխումը և արդյունավետությունը։
Ժամանակակից տվյալների կենտրոններին անհրաժեշտ են առաջադեմ էներգաբաշխման միավորներ (PDU) և մոնիտորինգի համակարգեր՝ էներգիայի օգտագործումը օպտիմալացնելու, ծախսերը նվազեցնելու և բնապահպանական ազդեցությունը մեղմելու համար։
Այստեղ իր մեծ դերն է խաղում Phoenix Contact-ը, որը առաջարկում է QUINT POWER սնուցման սարքեր և էներգիայի մոնիտորինգի համակարգերը։ QUINT POWER-ը ոչ միայն ապահովում է հուսալի էներգամատակարարում, այլև իրական ժամանակում տրամադրում են տվյալներ էներգիայի սպառման մասին։
Միևնույն ժամանակ, Rittal-ի RiLine էներգաբաշխման համակարգերն ու խելացի PDU-ները ապահովում են արդյունավետ և ընլայնվող էներգակառավարում՝ նախատեսված ընդլայնվող բիզնեսների կարիքներին։ Այս լուծումները միասին ստեղծում են հուսալի, էներգաարդյունավետ և կայուն էներգետիկ ենթակառուցվածք՝ ապահովելով ժամանակակից տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարման հիմնասյունը։
Հովացում և Ջերմաստիճանի Կառավարում
Հովացում և Ջերմաստիճանի Կառավարում
Արդյունավետ հովացումը և ջերմաստիճանի կառավարումը կարևոր են տվյալների կենտրոնների սարքավորումների աշխատանքն ու երկարակեցությունը ապահովելու համար։ Գերտաքացումը կարող է հանգեցնել սարքավորումների խափանումների, արդյունավետության նվազման և թանկարժեք պարապուրդի: Ժամանակակից տվյալների կենտրոնները զգալի քանակությամբ ջերմություն են արտադրում, ինչը առաջադեմ սառեցման համակարգերը դարձնում է անհրաժեշտություն այլ ոչ թե շքեխություն։ Հովացման ճիշտ կառավարումը ոչ միայն կանխում է գերտաքացումը, այլև ապահովում է էներգաարդյունավետություն՝ նվազեցնելով գործառնական ծախսերը և բնապահպանական ազդեցությունը:
Rittal-ը այս դաշտում առաջարկում է նորարարական լուծումներ, ինչպիսիք են Blue e+ հովացման միավորները և հեղուկային հովացման համակարգերը, որոնք ապահովում են ճշգրիտ ջերմաստիճանի կառավարում՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով էներգիայի սպառումը:
Բացի այդ, Phoenix Contact-ը լրացնում է այս համակարգը՝ առաջարկելով առաջադեմ մոնիտորինգի համակարգեր, որոնք իրական ժամանակում վերահսկում են շրջակա միջավայրի պայմանները, ապահովելով ջերմաստիճանը և խոնավությունը կայունույթուն:
Այս լուծումները միասին ստեղծում են հավասարակշռված, էներգաարդյունավետ ենթակառուցվածք, որը ապահովում է տվյալների կենտրոնների սահուն և հուսալի աշխատանքը նույնիսկ բարձր բեռնվածության պայմաններում:
Ենթակառուցվածք և Անվտանգություն
Ենթակառուցվածք և Անվտանգություն
Տվյալների կենտրոնի ֆիզիկական ենթակառուցվածքը, ներառյալ սերվերային դարակները, պահարանները և պահպանիչ տուփերը, կազմում են դրա գործունեության հիմքը՝ ապահովելով կրիտիկական սարքավորումների կազմակերպվածությունը, պաշտպանվածությունը և հասանելիությունը:
Rittal-ի TS IT դարակները և VX SE պահպանիչ տուփերը նախագծված են տարածքի արդյունավետությունը առավելագույնի հասցնելու և միաժամանակ ապահովվում են հզոր պաշտպանություն ֆիզիկական վնասվածքների և շրջակա միջավայրի գործոններից:
Դրան լրացնելով՝ Phoenix Contact-ի արդյունաբերական դասի կայծակապաշտպան սարքերը կանխարգելում են սարքերի վնասումը գերլարման ժամանակ:
Բացի ֆիզիկական պաշտպանությունից, նույնքան կրիտիկական է նաև տվյալների ու ենթակառուցվածքի անվտանգությունը և վերահսկումը:
Rittal-ի CMC III մոնիտորինգի համակարգի և Phoenix Contact-ի հեռակառավարման գործիքների նման առաջադեմ լուծումները ապահովում են իրական ժամանակում տվյալներ շրջակա միջավայրի պայմանների, էներգիայի սպառման և հնարավոր սպառնալիքների վերահսկում, հնարավորություն տալով կանխարգելիչ կառավարում և արագ արձագանքում խնդիրներին:
Բացի այդ, ցանցի անվտանգության միջոցների ինտեգրումը, ինչպիսիք են Phoenix Contact-ի Ethernet անջատիչները և մեդիա փոխարկիչները, ապահովում են տվյալների պաշտպանում թվային սպառնալիքներից:
Այս լուծումները միասին ստեղծում են համապարփակ համակարգ, որը համատեղում է ամուր ֆիզիկական ենթակառուցվածքը առաջատար անվտանգության և մոնիտորինգի հետ՝ ապահովելով կենտրոնի անվտանգ, արդյունավետ և անխափան աշխատանքը:
Ընդլայնում և Ճկունություն
Ընդլայնում և Ճկունություն
Ընլայնումը և ճկունությունը կարևոր են ժամանակակից բիզնեսների համար։ Տվյալների աճող պահանջարկին հարմարվելը պարտադիր պայման է զարգացող տեխնոլոգիաների շուրկայում:
Rittal-ի RiMatrix S և Միկրո Տվյալների Կենտրոն մոդուլային լուծումները թույլ են տալիս բիզնեսներին սկսել փոքրից և անընդհատ ընդլայնվել՝ ապահովելով զարգացում իրենց գործառնությունների ընդլայնման հետ միասին: Այս նախապես կոնֆիգուրացված համակարգերը միավորում են էլեկտրաէներգիայի մատակարարումը, հովացումը և մոնիտորինգը կոմպակտ, ընյալնվող դիզայնում, նվազեցնելով տեղակայման ժամանակը և բարդությունը:
Նմանապես, Phoenix Contact-ի մոդուլային էլեկտրաէներգիայի բաշխման և ավտոմատացման լուծումները հնարավորություն են տալիս ստեղծել ճկուն, արդիական կոնֆիգուրացիաներ, որոնք կարող են հեշտությամբ թարմացվել կամ վերափոխվել:
Օգտագործելով այս տեխնոլոգիաները բիզնեսները կարող են խուսափել թանկարժեք վերանորոգումներից և ապահովել իրենց տվյալների կենտրոնի կայուն արդյունավետությունը։
Էներգաարդյունավետություն և Կայունություն
Էներգաարդյունավետություն և Կայունություն
Էներգաարդյունավետությունն ու կայունությունը ժամանակակից տվյալների կենտրոնների նախագծման առաջնային խնդիրներն են, որոնք պայմանավորված են գործառնական ծախսերը նվազեցնելու և շրջակա միջավայրի պահպանության նպատակներին հասնելու անհրաժեշտությամբ:
Քանի որ տվյալների կենտրոնները սպառում են էներգիայի մեծ ծավալներ, նորարարական լուծումները կարևոր են դրանց վնասակար հետքը նվազագույնի հասցնելու համար:
Rittal-ի հեղուկային հովացման համակարգերը և RiMatrix S մոդուլային տվյալների կենտրոնները նախագծված են էներգիայի օգտագործումը օպտիմալացնելու համար։ Ապահովում են բարձր արտադրողականություն միաժամանակ էականորեն նվազեցնելով էներգիայի սպառումը:
Մյուս կողմից, Phoenix Contact-ի ինտելեկտուալ էներգիայի կառավարման համակարգերը և EcoLine էլեկտրամատակարարումները ապահովում են էներգիայի բաշխման ճշգրիտ կառավարում կանխելով էներգետիկ ռեսուրսի վատնվում:
Այս տեխնոլոգիաները ոչ միայն բարելավում են արդյունավետությունը, այլև աջակցում են կայուն տեխնոլոգիաների կիրառմանը, ինչպիսիք են ջերմային արտանետումների նվազեցումը և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը:
Այս առաջադեմ լուծումները ինտեգրելով բիզնեսները կարող են կառուցել տվյալների կենտրոններ, որոնք ոչ միայն հզոր և հուսալի, այլև շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու՝ հարթելով ճանապարհը բնապահպան թվային ապագայի համար: