Ինչ՞պես օգտվել Endress+Hauser-ի կայքից

Endress+Hauser ընկերությունը շվեյցարական առաջատար արտադրող է՝ արդյունաբերական ավտոմատացման սարքավորումների և բարձր տեխնոլոգիական լուծումների ոլորտում։

Ընկերության արտադրանքի շարքում ընդգրկված են հարյուրավոր մոդելներ և դրանց բազմաթիվ մոդիֆիկացիաներ՝ նախատեսված յուրաքանչյուր հաճախորդի պահանջներին համապատասխանելու համար։

Այդ պատճառով էլ ընկերության պաշտոնական կայքը ծառայում է որպես համապարփակ հարթակ, որը ներկայացնում է Endress+Hauser-ի արտադրության խորությունն ու բարդությունը, ինչպես նաև բացառիկ ինժեներական մոտեցումը։

Չնայած կայքի բարդ կառուցվածքին՝ այն ձևավորված է հեշտացնելու ապրանքների որոնումն ու տեղեկատվության հասանելիությունը յուրաքանչյուր այցելուի համար։

Այս բլոգում մենք կցուցադրենք և կօգնենք Ձեզ ծանոթանալ www.endress.com կայքին՝ Endress+Hauser-ի պաշտոնական հարթակին։

Դուք կսովորեք, թե ինչպես գտնել ապրանքներն ու համապատասխան տեխնիկական տեղեկատվությունը, ինչպես ձևակերպել պատվերները, կոնֆիգուրացնել մոդելները Ձեր պահանջներին համապատասխան, ինչպես նաև օգտվել կայքից՝ Ձեր առկա սարքերի վերաբերյալ մանրամասն տվյալներ ստանալու համար։

Գլխավոր էջ

Home-page-image-hgihlighted-3

screenshot 1

Կայքի գլխավոր էջը պահպանում է պարզ և հարմար ձևաչափ։

Հստակ և ինտուիտիվ մենյուները հնարավորություն են տալիս ազատորեն կողմնորոշվել կայքում։

Թեև կայքը ներառում է բազմաթիվ գործառույթներ և նավիգացիոն ուղղություններ, այս բլոգում մենք կկենտրոնանանք հաճախորդների համար առավել կարևոր բաժինների վրա։

Առաջնային Մենյու

Ապրանքներ (Продукты)

Ծառայություններ (Услуги)

Ոլորտներ (Отрасли)

Աջակցություն (Поддержка)

Կազմակերպություն (Компания)

«Ապրանքներ» բաժինը նախատեսված է հեշտորեն կողմնորոշելու Ձեզ ապրանքի որոնման գործընթացում։

Endress+Hauser-ը իր արտադրանքները դասակարգում է չափվող մեծությունների հիման վրա։

  • Հոսք
  • Մակարդակ
  • Անալիզ
  • Ջերմաստիճան
  • Ճնշում
  • և այլն

Յուրաքանչյուր բաժնում ներկայացված են սարքերի տարբեր մոդելներ՝ տեխնիկական բնութագրերով, գծագրերով, փաստաթղթերով և կոնֆիգուրատոր գործիքով, որը թույլ է տալիս ձևավորել մոդելը Ձեր կոնկրետ պահանջներին համապատասխան։

screenshot 2

Ինչ՞պես ընտրել և կոնֆիգուրացնել

Պարզության համար որպես տեխնիկական առաջադրանքի օրինակ կօգտագործենք մակարդակի չափումը։

Կախված չափվող նյութի խտության առանձնահատկություններից՝ այս օրինակում մենք ընտրում ենք մակարդակի չափումը ռադիոիզոտոպային մեթոդով։

screenshot 3

Քայլ 1: Տվյալ լուծման համար անհրաժեշտ է FMG50 մոդելը։

screenshot 4

Քայլ 2: Այնուհետև սեղմում ենք «Конфигурация» կոճակը

screenshot 5

Քայլ 3: Ի վերջո անցնում անհատական կոնֆիգուրացիայի

screenshot 6

Կոնֆիգուրատոր

Endress+Hauser Կոնֆիգուրատորը  առցանց գործիք է, որը օգնում է Ձեզ հարմարեցնել ընկերության սարքավորումները՝ Ձեր կոնկրետ տեխնիկական պահանջներին և կիրառման կարիքներին համապատասխան։

Պատրաստ մոդելների երկար ցանկից ընտրելու փոխարեն, կոնֆիգուրատորը հնարավորություն է տալիս քայլ առ քայլ ձևավորել այնպիսի սարքի տարբերակ, որը լիովին համապատասխանում է Ձեր գործընթացի առանձնահատկություններին։

Յուրաքանչյուր Endress+Hauser արտադրանք ունի իր ունիկալ կոնֆիգուրացիոն տարբերակները, և յուրաքանչյուր սարք հնարավոր է հարմարեցնել Ձեր նախընտրած պարամետրերին։

screenshot 7

Կոնֆիգուրատորը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը ներառում է հիմնական պարտադիր պարամետրերը, որոնք անհրաժեշտ է լրացնել յուրաքանչյուր մոդելի համար։ Երկրորդ մասը՝ լրացուցիչ կամ ընտրովի պարամետրերն են, որոնք հանդիսանում են սարքի հավելյալ հնարավորությունները։

Բոլոր անհրաժեշտ պարամետրերը ընտրելուց հետո, համակարգը ստեղծում է հատուկ ապրանքի մոդիֆիկացիայի ծածկագիր (Կոդ), որը ցուցադրվում է կոնֆիգուրատորի վերևում։

Ծածկագիրը լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «NEXT» կոճակը և անցնել հաջորդ դաշտ։

screenshot 8

screenshot 9

Հաջորդ դաշտը նախատեսված է լրացուցիչ պարամետրերի հստակեցման համար, օրինակ՝ հատուկ նշագրման կամ ճշգրտման պարամետրերի լրացման նպատակով։

Բոլոր դաշտերը լրացնելուց հետո կոնֆիգուրատորը ցույց է տալիս «Completed» հաղորդագրությունը (նշված է կարմիր գույնով)։ Սա նշանակում է, որ մեր կոնֆիգուրացիան ավարտված է։

Դրանից հետո անհրաժեշտ է սեղմել ֆայլի պատկերանշանի վրա (աջ վերին անկյունում) և ներբեռնել PDF ֆայլը, որը ներառում է Ձեր ընտրված մոդիֆիկացիայի ամբողջական բնութագրերը։ Այնուհետև ֆայլը պետք է ուղարկել մեր էլեկտրոնային փոստի հասցեին, որից հետո մենք կներկայացնենք Ձեզ գնառաջարկ։

screenshot 10

screenshot 11

Երկրորդական Մենյու

Manu-2

screenshot 12

Գլխավոր էջի երկրորդ մենյուում տեղադրված են կայքի մի շարք կարևոր բաժիններ։

Բացի լեզվի և տարածաշրջանի ընտրությունից ու կապի տեղեկատվությունից, այստեղ առկա է նաև Փաստաթղթեր բաժինը, որտեղ կարող եք ներբեռնել տարբեր ապրանքների կատալոգներն ու տեխնիկական տվյալաթերթերը՝ մի քանի լեզուներով, ներառյալ անգլերենն ու ռուսերենը։

Բացի այդ, այստեղ կա նաև կոճակ, որը տանում է դեպի կայքի հարմարավետ առցանց գործիքների (Онлайн-инструменты) բաժինը։

Endress+Hauser առցանց գործիքներ

Endress+Hauser-ի Online Tools-ը հարմար և արդյունավետ թվային հարթակ է, որը թույլ է տալիս ընտրել, չափորոշել և կոնֆիգուրացնել սարքերը ըստ Ձեր արտադրական պահանջների։ Այս գործիքների միջոցով հնարավոր է ստանալ տեխնիկական բնութագրեր, նկարներ, անհրաժեշտ փաստաթղթեր, ստուգել արտադրանքի առկայությունը և հետևել պատվերներին։

Դրանք զգալիորեն պարզեցնում են ինժեներական, գնման և սպասարկման գործընթացները՝ ապահովելով արագ հասանելիություն տեխնիկական տեղեկատվությանը, պահեստամասերին և ծառայություններին։

screenshot 13

Գործիք 1

Այս բաժնում կարող եք ստանալ Ձեր սարքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն՝ տեխնիկական տվյալներ, փոխարինող տարբերակներ և պահեստամասեր։

Դրա համար պարզապես մուտքագրեք սարքի սերիական համարը, որը նշված է սարքի կորպուսի  գործարանային նշագրման վրա։

screenshot 14

Գործիք 2

Այս գործիքի միջոցով Endress+Hauser-ի հաճախորդները կարող են ուսումնասիրել իրենց արտադրության մեջ տեղադրված սարքերի ճշգրիտ կոնֆիգուրացիաները և ստանալ դրանց վերաբերյալ ամբողջական ու համապատասխան տեղեկատվություն։

screenshot 15

Գործիք 3

Պահեստամասերի որոնման գործիքը հարմարավետ լուծում է, որը թույլ է տալիս օգտատերերին գտնել իրենց սարքերի համապատասխան պահեստամասերը և տեսնել դրանց առկայությունը Endress+Hauser-ի պահեստում։ 

screenshot 16

Գործիք 4

Endress+Hauser-ի Applicator գործիքը ևս մեկ հարմարավետ լուծում է, որը զգալիորեն պարզեցնում է արտադրանքի որոնման գործընթացը։ Այս գործառույթի միջոցով հնարավոր է գտնել համապատասխան սարքը Ձեր տեխնիկական առաջադրանքի համար՝ հիմնվելով կիրառման ոլորտի կամ չափվող մեծության տեսակի վրա։

screenshot 17

Գրանցում կայքում և գներ

Account-menu

screenshot 18

Endress+Hauser կայքում գրանցվելով՝ դուք ստանում եք բազմաթիվ նոր հնարավորություններ։ Գրանցվելուվ դուք կարող եք դիտել բոլոր ապրանքների պայմանական արժեքները, օգտագործել լրացուցիչ գործիքներ և ֆունկցիաներ, որոնք ավելի կհեշտացնեն Ձեր շփումը բրենդի հետ, ինչպես նաև կկարողանաք անմիջապես կապ հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ։

Ինչ՞պես գրանցվել

Կայքում հաջող գրանցման համար անհրաժեշտ է ճշգրտությամբ լրացնել գրանցման ձևի բոլոր դաշտերը։ Այն ուղարկելուց հետո Ձեր հայտը կվերանայվի Endress+Hauser-ի կողմից, և հաստատման դեպքում մուտքի հնարավորություն կտրամադրվի Ձեր անձնական էջին՝ այն էլ.փոստի միջոցով, որը նշել եք գրանցման ընթացքում։

screenshot 19

Գներ

Prices-1

screenshot 20

Կայքի ամբողջական հասանելիություն ստանալուց հետո Դուք կկարողանաք դիտել կայքում ներկայացված բոլոր ապրանքների գները։

ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ

Կայքում ներկայացված գները մոտավոր են և չեն հանդիսանում վերջնական գնառաջարկ։ Արժեքը կարող է էապես փոփոխվել՝ կախված Ձեր ընտրած կոնֆիգուրացիոն պարամետրերից, լրացուցիչ ֆունկցիաներից, ինչպես նաև տեղափոխման և ներմուծման ծախսերից։

Վերջնական և ճշգրիտ գնառաջարկ ստանալու համար խնդրում ենք ուղարկել հարցում՝ նշելով Ձեր նախընտրած արտադրանքի կոնֆիգուրացիոն ծածկագիրը մեր էլեկրտոնային հասցեին [email protected] ։ Ստանալուց հետո մենք կհաշվարկենք և կուղարկենք Ձեզ ակտուալ գնառաջարկ։

📞 Հարկավոր՞ է բարձրակարգ և ժամանակակից լուծում։ Կապ հաստատեք մեր փորձառու մասնագետների թիմի հետ։