Խելացի գյուղատնտեսություն IFM-ի հետ

IFM լոգո նարնջագույն շրջանակում՝ տեղադրված սպիտակ ռոբոտային բազկի պատկերի վրա, որը աշխատում է ներքին հիդրոպոնիկ գյուղատնտեսական հաստատությունում՝ կանաչ տերևավոր բանջարեղենների և մանր կանաչիների տակառներով՝ LED աճեցման լույսերի ներքո

Ժամանակակից աշխարհում, որտեղ գլոբալ սննդի պահանջարկն աճում է, իսկ կայունության խնդիրները սրվում են, ներկա գյուղատնտեսությունը պետք է զգալիորեն կերպարանափոխվի զարգանա։ Ճշգրտությունը, արդյունավետությունն ու իրական ժամանակում տվյալների կառավարումը այլևս շքեղություն չեն՝ դրանք դարձել են անհրաժեշտություն։ IFM-ը՝ արդյունաբերական ավտոմատացման և սենսորային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարն է, որն առաջարկում է բարձրակարգ լուծումներ գյուղատնտեսության ողջ շղթայի համար՝ բաց դաշտերում մշակությունից մինչև նորագույն ջերմոցներ և ճշգրիտ անասնապահություն։

Այս հոդվածում կներկայացնենք, թե ինչպես են IFM-ի խելացի տվիչներն ու համակարգերը փոխում գյուղատնտեսական արտադրությունը՝

  • 🌾 Բացօթյա հողագործությունում
  • 🌿 Ավտոմատացված ջերմոցներում
  • 🐄 Անասնապահական տնտեսություններում

Կներկայացնենք նաև իրական օրինակներ, համապատասխան սարքավորումներ և կպատմենք, թե ինչպես է IFM-ի moneo հարթակը միավորում այս ամենը մեկ խելացի կառավարման համակարգում։

🌾 Հողագործություն․ խելացի լուծումներ դաշտային աշխատանքների համար

Հողագործությունը շարունակում է մնալ սննդի արտադրության հիմնական հենասյունը։ Սակայն եղանակային անկանխատեսելի փոփոխությունները, ռեսուրսների սահմանափակվածությունը և աշխատուժի պակասը ստիպում են ավելի մեծ ուշադրություն դարձնել գործընթացների ավտոմատացմանը։ IFM տվիչներն ու համակարգերը թույլ են տալիս ստեղծել ճշգրիտ գյուղատնտեսություն՝ իրական ժամանակում չափելով և կառավարելով ոռոգման, պարարտացման ու տեխնիկայի աշխատանքը։

Գյուղատնտեսական դաշտի օդային տեսարան, որտեղ առաջնակարգում երևում է գյուղատնտեսական աշխատակից, որը խոնարհվել է և ստուգում է բերքը, իսկ խորապատկերում երեք մեծ ավտոմատացված գյուղատնտեսական մեքենաներ աշխատում են կանաչ բույսերի զուգահեռ շարքերում
✅ Հիմնական կիրառություններ հողագործությունում․
  • Ոռոգման ավտոմատացում
    LR2050 IO-Link մակարդակի տվիչներն ու PM1607 ճնշման տվիչները վերահսկում են ջրամբարների մակարդակն ու պոմպերի աշխատանքը՝ ապահովելով խնայողություն և ճշգրտություն։
  • Հողի և կլիմայի մոնիթորինգ
    TA շարքի ջերմաստիճանի տվիչնեչը և անալոգ մուտքային մոդուլները հնարավորություն են տալիս եղանակային տվյալների հիման վրա պլանավորել ոռոգումը, պարարտացումը և բերքահավաքը։

  • Ավտոնոմ տրակտորների նավիգացիա
    O3D 3D խելացի սենսորները օգնում են շարժվող տեխնիկային խուսափել խոչընդոտներից և ավելի արդյունավետ մշակել դաշտերը։

🛠 Առաջարկվող սարքավորումներ․

LR2050

IO-Link ունակային մակարդակաչափ

PM1607

Հիգիենիկ դիզայնով ճնշման տվիչ

O3D303

3D տեսախցիկ մեքենաների համար

TA2115

Բարձր կայունության ջերմաստիճանի փոխակերպիչ

📌 Գործնական օրինակ․ Ձիթենու այգու ոռոգման ավտոմատացում Իսպանիայում

Անդալուսիայի 150 հեկտար ձիթենու այգում կիրառվել են IFM ճնշման տվիչներ ոռոգման համակարգի ավտոմատացման համար հիմնվելով հողի խոնավության և օդերևույթաբանական կանղատեսման տվյալների վրա և արդյունքում․

  • Ջրի ծախսը նվազել է 37%-ով
  • Բերքատվությունը աճել է 12%-ով
  • Համակարգի ներդրումը վերադարձել է մինչև 18 ամսում
Կապույտ և սպիտակ գյուղատնտեսական հավաքման մեքենայի օդային տեսարան, որը աշխատում է պտղատու ծառերի կամ այգիների միջև, հերթափոխ կանաչ բուսականության և շագանակագույն հողային արահետների շարքերի մեջ
🌿 Ջերմոցների ավտոմատացում․ վերահսկվող աճ, բարձր արդյունավետություն

Ջերմոցները թույլ են տալիս կառավարել բոլոր պայմանները, սակայն դա պահանջում է մշտական և ճշգրիտ վերահսկում։ Լույսը, խոնավությունը, ջերմաստիճանը և սննդարար լուծույթները պետք է պահպանվեն հավասարակշռության մեջ։ IFM-ի տվիչները և ավտոմատ կառավարման համակարգերը օգնում են օպտիմալացնել բոլոր պրոցեսները՝ նվազեցնելով մարդկային միջամտությունը։

Մեծ առևտրային ջերմոցի ներքին տեսարան՝ մետաղական շրջանակով և ապակյա վահանակներով, որտեղ երևում են երկու անձինք սպիտակ պալտոներով, որոնք քայլում են կարգավորված մահճակալներում աճող բացառիկ կանաչ տերևավոր բույսերի շարքերի միջև
✅ Հիմնական կիրառությունները ջերմոցներում․
  • Կլիմայի կարգավորում
    TA/TN շարքի ջերմաստիճանի տվիչները, SD հոսքաչափերը և խոնավության ցուցիչները վերահսկում են օդափոխությունը, ջերմությունը և մշուշային համակարգերը։

  • Սննդարար լուծույթների կառավարում
    LR2750 մակարդակի սենսորը պահպանում է հիդրոպոնիկ լցանյութերի մակարդակը՝ կանխելով գերլցումը կամ պակասը։
  • CO₂-ի և լուսավորության մոնիթորինգ
    Ֆոտոէլեկտրական տվիչները ավտոմատ կերպով կարգավորում են ստվերային և լրացուցիչ լուսավորությունը։
🛠 Առաջարկվող սարքավորումներ․​

SD2500

Հոսքաչափ սննդարար և ջրի շրջանառության համար

Շարունակական մակարդակաչափ IFM բրենդի LR2750

LR2750

Հիդրոպոնիկ ռեզերվուարների IO-Link մակարդակաչափ

Ֆոտոէլեկտրական հեռավորության տվիչ IFM բրենդի OGD250

OGD250

Բույսերի աճի վերահսկման տարածական դիրքի տվիչ

Ջերմաստիճանի փոխարկիչ IFM բրենդի TA2232

TA2232

Արագ արձագանքող ջերմաստիճանի տվիչ

📌 Գործնական օրինակ․ Լոլիկի ջերմոց Հոլանդիայում

Նիդեռլանդներում խոշոր լոլիկի ջերմոցը ավտոմատացնելով իր 4000 մ² արտադրությունը IFM-ի տվիչների ներդրման շնորհիվ կարողացել է հասնել․

  • Արտադրողականությունը աճի 28%-ով

  • Ձեռքով աշխատանքի նվազեցման 40%-ով

  • Էներգիայի խնայողության և բույսերի առողջության զգալիորեն բարելավվման

Ժամանակակից ջերմոցում աճող լոլիկի բույսերի մոտիկ տեսարան, որտեղ երևում են լոլիկների կույտեր՝ հասունացման տարբեր փուլերում՝ կանաչից մինչև դեղին և կարմիր, խորապատկերում սպիտակ աջակցող կառուցվածքներով և ապակյա առաստաղով
🐄 Անասնապահություն․ համակարգեր կենդանիների առողջության համար

Անասնապահական ֆերմաներում կենդանիների առողջությունն ու արտադրողականությունը կախված են կլիմայի, ջրի, կերակրման և շրջակա միջավայրի հստակ կառավարման վրա։ IFM գերճշգրիտ տվիչները օգնում են ավտոմատացնել բոլոր գործընթացները և զգուշացնում են ցանկացած շեղման մասին։

Ժամանակակից կովատան ներքին տեսարան, որտեղ շագանակագույն և սպիտակ կովեր կերակրվում են մետաղական բարիերների մոտ, առաջնակարգում երևում է կարմիր ավտոմատացված կերակրման ռոբոտ, որը շարժվում է կերի անցուղու երկայնքով
✅ Հիմնական կիրառություններ անասնապահությունում․
  • Կերակրման ավտոմատացում
    LR2750 տվիչները վերահսկում են կերային տարաների մակարդակը, իսկ SV2400 փականները ապահովում են չափաբաժնային կերակրումը։

  • Ախոռի կլիմայի կառավարում
    TA/TN ջերմաստիճանի և օդի որակի տվիչները պահպանում են առողջ միջավայր։

  • Կթման սարքավորումների մոնիթորինգ
    Վիբրացիոն սենսորները վաղ փուլում հայտնաբերում են պոմպերի և շարժիչների խափանումները։

  • Ջրամատակարարման վերահսկում
    SM հոսքաչափերը ապահովում են մշտական մաքուր ջուր և արձագանքում արտահոսքին։

🛠 Առաջարկվող սարքավորումներ․​​

SM6000

Հոսքաչափ ջրամատակարարման համակարգերի համար

VT վիբրացիոն տվիչներ

Մեքենաների մաշվածության վաղ հայտնաբերման համար

Ջերմաստիճանի տվիչ դիսպլեյով IFM բրենդի TN2531

TN2531

Ջերմաստիճանի տվիչ ախոռների կլիմայի վերահսկման համար

LR2050

Մակարդակաչափ կերային պահեստների համար

📌 Գործնական օրինակ․ Կաթնամթերի արտադրության բարելավում Գերմանիայում

Խոշոր ծավալի կաթնամթերի արտադրողը Շտուտգարտում IFM-ի կերակրման և կթման պրոցեսի վերահսկման ավտոմատացման ներդրման արդյունքում կարողացել է բարելավել․

  • Կաթնատվության աճը 15%-ով

  • Սարքավորումների կանգառների նվազցումը 22%-ով

  • Բարելավել եղանակային պայմանների շեղումների հայտնաբերումը

Ժամանակակից պտտվող կթման համակարգի ներքին տեսարան, որտեղ սև ու սպիտակ հոլշտեյն կովեր տեղադրված են անհատական տեղերում շրջանաձև պտտվող հարթակի վրա, ավտոմատացված կթման սարքավորումներով և մետաղական շրջանակներով ամբողջ հաստատությունում
💡 Բոլորը մեկում խելացի կառավարման համակարգ - moneo

Moneo հարթակը IFM-ի ամբողջական լուծումն է, որը բոլոր տվիչները միավորում է մեկ կառավարման համակարգում։ Այն ապահովում է կանխատեսվող սպասարկում, գործընթացների պատկերացում և հեռակառավարում ցանկացած վայրից։

moneo-ի առավելությունները․

  • Կանխատեսվող սպասարկում – Ստացեք ազդանշաներ մեքենաների կանխատեսվող անսարքություների մասին

  • Տվյալների վիզուալացում – Տվիչներից ստացվող տվյալների մատչելի վիզուալացում

  • Հեռակառավարում – Կառավարեք և ախտորոշեք անսարքությունները

  • Խելացի վերլուծություն – Կատարեք ճշգրիտ որոշումներ հիմնվելով արդիական տվյալներին

Բաց նարնջագույն գործիքային արկղի գաղափարական նկարազարդում՝ տարբեր արդյունաբերական սենսորներով և մոնիտորինգի սարքավորումներով, որոնք կապակցված են կապույտ ցանցային գծերով կենտրոնական կենտրոնի հետ, վերևում ցույց տրված է ամպային կապակցությունը՝ ներկայացնելով IIoT (Արդյունաբերական ինտերնետ իրերի) տեխնոլոգիական ինտեգրումը

Անկախ նրանից՝ Դուք կառավարում եք հարյուրավոր անասուններ, թե հազարավոր քառակուսի մետր մշակվող հողեր, moneo-ն կոշտ տվյալները վերածում է իրական գործողությունների համար օգտակար տեղեկության։

🧠 Ինչու՞ IFM
  • Ավելի քան 50 տարվա փորձ ավտոմատացման ոլորտում

  • Տվիչներ նախատեսված աշխատել բարդ պայմաններում (IP67/IP69K)

  • IO-Link ինտեգրված տվիչներ ապագայի գյուղատնտեսության համար

  • Վստահված արտադրող Եվրոպական և Համաշխարհային շուկայում

Բազմաշխատ առևտրական ցուցահանդեսի կամ ցուցահանդեսային դահլիճի վերևից տեսարան՝ մարդկանց բազմությամբ, որոնք քայլում են սպիտակ ցուցահանդեսային տաղավարների միջև, մեծ վերևի էկրանով, որը ցուցադրում է նարնջագույն և կարմիր արդյունաբերական նավ կամ կораբլ, վերևում երևացող ժամանակակից առաստաղային ենթակառուցվածքով

📞 Հարկավոր՞ է բարձրակարգ և ժամանակակից լուծում։ Կապ հաստատեք մեր փորձառու մասնագետների թիմի հետ։