Նկարագրություն
ЛОГГЕР100-ТВ ջերմաստիճան գրանցող շարժական սարքը նախատեսված է ջերմաստիճանի չափման արդյունքների գրանցման համար սարքի հիշողության մեջ՝ սննդամթերքի, շինանյութերի կամ դեղորայքի տեղափոխման կամ պահպանման ընթացքում։
ОВЕН ЛОГГЕР100 չափիչ-գրանցիչները հանդիսանում են սերտիֆիկացված չափիչ միջոց և տրամադրվում է անվճար նախնական ստուգմամբ՝ 2 տարվա ժամկետով։ Գրանցման պարբերության, վթարային սահմանների և վերջնական հաշվետվության տեսակի հեշտ կարգավորումը կատարվում է անվճար կոնֆիգուրատորի միջոցով։
Սարքը կարող է կիրառվել արդյունաբերության տարբեր ոլորտներում, բնակավայրային տնտեսության համակարգերում, լոգիստիկ գործընթացներում (սառը շղթայի վերահսկում, բեռնափոխադրում, պահեստում ապրանքների պահպանում), գյուղատնտեսության մեջ և կենցաղում։