Նկարագրություն
MTP-2.5RD մեկ մակարդակով push-in կլեմմները նախատեսված են առանց հատուկ գործիքի արագ և հարմարավետ մալուխների միացման համար։ Կլեմմները ապահովում են 2.5 մմ² հատվածով մալուխների անվտանգ և հուսալի միացում։ Խորհուրդ է տրվում կիրառել կառավարման և ավտոմատացման էլեկտրական պահարաններում, որտեղ անհրաժեշտ է միացնել մեծ թվով ազդանշաններ։
Push-in տեխնոլոգիայի կիրառումը զգալիորեն կրճատում է տեղադրման ժամանակը։ Խիտ մալուխները և քսակներով (նաև՝ նավշերով) պատրաստված մալուխները պարզապես տեղադրվում են կոնտակտային բլոկի մեջ, որտեղ ապահով կերպով ամրացվում են պողպատե զսպանակային մեխանիզմի միջոցով։
Եթե անհրաժեշտ է միացնել ճկուն մալուխ կամ հանել արդեն միացված մալուխը, անհրաժեշտ է պարզապես սեղմել կլեմմի կոճակը։
Առավելություններ
- Արագ տեղադրում
- Հուսալի, թրթռակայուն կոնտակտ
- Կլեմմի կորպուսը՝ ինքնահանգչող պլաստիկից
- Կրկնակի շարքով անցքեր՝ ջամպերների տեղադրման համար