Amphenol
Amphenol Corporation-ը ամերիկյան խոշոր ընկերություն է, որը մասնագիտացած է էլեկտրոնային և օպտիկամանրաթելային միակցիչների, մալուխների և միացման համակարգերի, ինչպես նաև կոաքսիալ մալուխների արտադրության մեջ։ Հիմնադրվել է 1932 թվականին Չիկագոյում։ Amphenol-ի արտադրանքը օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են ռազմական-ավիատիեզերական արդյունաբերությունը, արդյունաբերական ավտոմատացումը, ավտոմոբիլային ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները, բջջային կապը և անլար ենթակառուցվածքները։
Ապրանքացանկը ներառում է՝
– Էլեկտրոնային միակցիչներ
– Կաբելային համակցումներ
– Անտենային լուծումներ
– Տվիչներ
– Էներգաբաշխման համակարգեր
– Հումքային մալուխներ
– Տպագիր պլատաներ
Հանդիսանալով Amphenol ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը և մատակարարը Հայաստանում ՝«Ինդասթրիալ Քոմփոնենթս» ընկերությունը մատուցում է տեխնիկական խորհրդատվության և մատակարարման մասնագիտացված ծառայություններ։
Այցելեք https://www.indsci.com՝ ավելին իմանալու համար: