LAPP ÖLFLEX® Մալուխներ․ Ճկուն, Ամուր և Վստահված ամբողջ աշխարհում
LAPP-ը աշխարհահռչակ ընկերություն է, որը մասնագիտացած է արդյունաբերական մալուխների, մալուխային համակարգերի և ամբողջական միացման լուծումների նախագծման և արտադրության մեջ։ Նորարար մոտեցումների և բարձր որակի շնորհիվ LAPP-ի մալուխներն լայնորեն կիրառվում են ավտոմատացման, մեքենաշինության, էներգետիկայի և այլ արդյունաբերական ոլորտներում։
Օսկար Լապպ
Օսկար Լապ՝ աշխարհի առաջին արդյունաբերական, ճկուն և յուղակայուն կառավարման գունային կոդավորումով մալուխի հայտնագործողը։
ÖLFLEX – յուղակայուն ճկուն մալուխ։ Միջուկների գունային կոդավորումը ոչ միայն հեշտացրեց մասնագետների աշխատանքը, այլև զգալիորեն բարձրացրեց անվտանգությունը։
ÖLFLEX
LAPP-ի ÖLFLEX® մալուխների հաջողությունը կայանում է սնուցման և կառավարման մալուխների բարձրորակ արտադրության նկատմամբ իրենց նվիրվածության մեջ։ Նախատեսված տարբեր կիրառությունների, պայմանների և մեխանիկական պահանջների համար, ÖLFLEX® մալուխները ապահովում են կայունություն արդյունաբերության լայն շրջանակներում։
Ճկունություն դինամիկ կիրառումների համար
Դիմացկունություն ամենադժվար պայմաններում
Համապատասխանություն միջազգային անվտանգության և արտադրողականության ստանդարտներին
Մալուխի կառուցվածք և միջուկներ
Համարակալված միջուկներ
հեշտ միացման և նույնականացման համար
Գունային կոդավորում
կիրառվում է կառավարման և ավտոմատացման մեջ
Կանաչ-դեղին պաշտպանիչ միջուկով (PE)
հողանցման և անվտանգության համար
Ոլորված միջուկներ
կայունության և խանգարումների նվազեցման համար
Մեկուսիչ նյութեր
PVC
Պոլիվինիլքլորիդ
Ծախսարդյունավետ և բազմակողմանի
Լավ յուղակայունություն
Կիրառվում է պահարաններում և մեքենաշինությունում
PUR
Պոլիուրեթան
Դիմացկուն քերծման և կտրման նկատմամբ
Բարձր ճկունություն
Դինամիկ կիրառությունների համար
TPE
Թերմոպլաստիկ էլաստոմեր
Ջերմադիմացկուն
Շարունակական ճկման համար
Կիրառվում է ռոբոտատեխնիկայում
LSZH
Ցածր ծխարտադրություն, առանց հալոգենների
Հրդեհային ահազանգման համակարգերի համար
Շենքերի, թունելների և տրանսպորտի համար
Պաշտպանված և առանց պաշտպանության տարբերակներ
էլեկտրականությամբ աղմկոտ միջավայրերում, ազդանշանի կայունությունը ապահովվելու համար ÖLFLEX® մալուխներն առաջարկվում են՝
Առանց պաշտպանիչ շերտի
Պաշտպանիչ շերտով
Պաշտպանված ÖLFLEX® մալուխները լայնորեն կիրառվում են ավտոմատացման համակարգերում, հաճախականության փոխարկիչներում, արդյունաբերական կապի և ազդանշանային փոխանցման համար։
Առանձնահատկությունները և նրանց նույնականացումը
LAPP-ի առցանց կատալոգում յուրաքանչյուր ÖLFLEX® մալուխի էջում պատկերված է մի շարք մոխրագույն նշաններ, որոնք ցույց են տալիս այդ մալուխի առանձնահատկությունները:
Նշանները գտնվում է արտադրանքի նկարի և ամփոփման ներքևում: Նշանները տեսնելու համար կարող եք այցելել LAPP-ի կատալոգ և որոնել ցանկացած ապրանք։
Դրանք արագ և հարմար միջոց են՝ ընտրելու համապատասխան մալուխը՝ ըստ պահանջվող գործառնական և շրջակա պայմանների:
screenshot 1
ՈՒՄ-ճառագայթներից պաշտպանված
Առանց հալոգենների
Հրադիմացկուն պաշտպանություն
Բացօթյա կիռարման համար
Ազդանշանային պաշտպանություն
Քիմիական դիմացկունություն
Յուղակայուն մեկուսացում
Քարշային շղթաների համար
Բարձր ճկունություն, ոլորվող
Ջրի մեջ մշտապես ընկղմվող
LAPP ÖLFLEX մասնագիտացված տարբերակները
ÖLFLEX® CLASSIC
Ստանդարտ ճկուն սնուցման և կառավարման մալուխներ մեքենաների, կառավարման վահանակների և ընդհանուր արդյունաբերական նպատակների համար:
Արտակարգ է կայուն տեղադրման և պարբերաբար շարժվող ճկուն կիրառությունների համար:
ÖLFLEX® CHAIN
Նախատեսված է հատուկ շարունակական շարժման համար՝ քարշային շղթաներում և շարժական համակարգերում: Ճկուն միջուկներ, պտտման բարձր դիմադրություն, երկար շահագործման ժամկետ դինամիկ համակարգերում:
Կիրառվում է՝
CNC մեքենաներում
Pick-and-place համակարգերում
Ավտոմատացված արտադրական գծերում
ÖLFLEX® ROBOT
Նախագծված է ոլորող և պտտվող շարժումների համար, հատկապես ռոբոտային ձեռքերում և պտտվող առանցքներում: Բարձր դիմացկունություն ոլորման նկատմամբ, ամուր պատյանային նյութեր, կայուն էլեկտրական կատարողականություն ոլորման ժամանակ:
Կիրառվում է՝
Արդյունաբերական ռոբոտներում
Հավաքման ավտոմատացված համակարգերում
ÖLFLEX® SERVO
Օպտիմացված սերվո շարժիչների և փոխանցման համակարգերի համար: Ներառում է՝ Սնուցման միջուկներ, Ազդանշանային և հետադարձ կապի զույգեր, Ցանկության դեպքում EMC պաշտպանիչ շերտ։
Կիրառվում է՝
Շարժումային կառավարման համակարգերում
Սերվո շարժիչներում
Սարքավորումների ճշգրիտ դիրքավորման համար
ÖLFLEX® HEAT
Նախատեսված է բարձր ջերմաստիճանային միջավայրերի համար՝ մինչև +700 °C՝ կախված տարբերակից: Պատյանն ու մեկուսիչ նյութերը պատրաստված են ջերմակայուն նյութերից՝ սիլիկոնից կամ հատուկ նյութերից:
Կիրառվում է՝
Մետաղաձուլարաններում
Վառարաններում
Ջերմային մշակման համակարգերում
ÖLFLEX® TRAIN
Մասնագիտացված ճկուն մալուխների շարք՝ նախատեսված երկաթուղային միջոցների, մետրոյի, տրամվայների և բարձր արագության գնացքների համար:
Հատկություններ՝
Հրդեհակայուն (LSZH)
Վիբրացիաների հանդեպ դիմացկուն
Համապատասխանում է EN 45545 ստանդարտին
ÖLFLEX® ROBUST
Լուծում էկստրեմալ արդյունաբերական միջավայրերի համար, որտեղ մալուխները ենթարկվում են շարունակական մեխանիկական ճնշման, խոնավության, ճառագայթման և ագրեսիվ քիմիական ազդեցության:
Առանձնահատուկ դիմադրություն շրջակա միջավայրի նկատմամբ
Բարձր մեխանիկական ամրություն
Ճկուն և վստահելի շարժման ընթացքում
ÖLFLEX® CRANE
Մալուխների շարք՝ նախատեսված կռունկների, վերամբարձ սարքերի և նյութերի տեղափոխման սարքավորումների համար, որտեղ մալուխները մշտապես ենթարկվում են շարժման, ձգման, թեքման և շրջակա միջավայրի ազդեցության։
Հատկություններ՝
Շարունակական բարձրացում և իջեցում
Թեքում շարժանվակների վրա
Ձգող ուժեր
Վիբրացիա և հարվածներ
ÖLFLEX® TRUCK
LAPP-ի մասնագիտացված մալուխների ընտանիք՝ նախատեսված կոմերցիոն տրանսպորտային միջոցների, բեռնատարների, կցասայլերի և շարժական տեխնիկայի համար։
Այս մալուխները նախագծված են ապահովելու հուսալի հոսանքային և ազդանշանային փոխանցում՝ մշտական Վիբրացիաների, շարժման և ճանապարհային միջավայրին բնորոշ ծանր պայմաններում։
ÖLFLEX® SOLAR
Մալուխների հատուկ շարք արևային էներգիայի և ֆոտովոլտային համակարգերի համար։ Ապահովվում է անվտանգ և երկարաժամկետ հոսանքի փոխանցում վահանակների, ինվերտորների և բաշխիչ համակարգերի միջև։